Ելիսեյան պալատում վաղը տեղի կունենա համակարգող ժողով՝ ԼՂ հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին ճշգրիտ արձագանք տալու համար
![]() 1516 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 00:20 Ելիսեյան պալատի մամուլի հաղորդագրություն է տարածել․ Այս համաձայնագիրը հաջորդում է շաբաթներ տևած մարտերին, որոնց ընթացքում Ֆրանսիան մշտապես հանձնառու է եղել բռնություններին լիովին վերջ դնելու և բանակցային ճանապարհով լուծում գտնելու հարցում: Ֆրանսիան այժմ անցնում է համաձայնագրով նախատեսված պայմանների վերլուծությանը և ակտիվորեն կշարունակի Ռուսաստանի հետ խորհրդակցությունները՝ Հայաստանի շահերը պաշտպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հանգելու համար: Հանրապետության նախագահը շատ շուտով կապ կհաստատի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան խստորեն պահանջում է Թուրքիայից դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ սադրանքները, զսպվածություն ցուցաբերել և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք խարխլում են կողմերի միջև և Մինսկի խմբի շրջանակում կայուն համաձայնության բանակցման հնարավորությունը: Այս պահին առաջնահերթությունը պետք է մնա մարտական գործողությունների տևական ավարտը և հրադադարի ռեժիմի պահպանումը: Ֆրանսիան, այս առումով, մի քանի շաբաթ է ակտիվորեն մոբիլիզացվել է: Հանրապետության նախագահի խնդրանքով անցյալ շաբաթ օրը Երևան ժամանեց բժշկական առաքելություն: Այն ներառում է վիրաբույժների թիմ և բժշկական սարքավորումներ: Հինգշաբթի օրը Ելիսեյան պալատում տեղի կունենա համակարգող ժողով պետական և մասնավոր օպերատորների միջև, որպեսզի հնարավորինս ճշգրիտ արձագանք տրվի հակամարտությունից տուժածների և ողջ հայ ազգաբնակչության կարիքներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
