Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում. ՀՀ ԱԳՆ

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները:
Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝
- հակահայկական տրամադրությունների տարածումը,
- հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը,
- պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը,
- էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները,
- իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը,
- և հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում և հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները:
Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով:

«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
3513:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
6313:12
«Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց տնտեսական թվերը չգիտեք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5313:00
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
4912:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6112:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
9812:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6612:12