Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցչին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին:
Ողջունելով հյուրին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կարմիր Խաչի առաքելության ունեցած կարեւոր դերակատարության համար՝ ընդգծելով, որ նաև Կարմիր խաչի ջանքերը հնարավորություն են ստեղծել պատերազմական գործողությունների դադարից հետո սկսել հակամարտության գոտուց զոհվածների մարմինների հանման և անհայտ կորածների որոնման գործընթացը:
Նախագահի խոսքով՝ Արցախի իշխանությունների եւ ժողովրդի ուշադրության ներքո է նաեւ ռազմագերիների փոխանակման խնդիրը: Նա հորդորել է այդ ուղղությամբ եւս շարունակել ջանքերի գործադրումը:
Արայիկ Հարությունյանը նշել է նաեւ, որ Հանրապետության իշխանությունները պատրաստ են ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու կազմակերպությանը՝ սկսված ծրագրերի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար՝ Պասկալ Հունտը նշել է, որ շահագրգիռ կողմերի և մարմինների հետ փոխգործակցությամբ Կարմիր Խաչն առավելագույն ջանքերով շարունակում է իր գործառույթների իրականացումը՝ նախագահին ներկայացնելով հիմնական արդյունքները: Նրա տեղեկացմամբ՝ հումանիտար առաքելության շրջանակում կազմակերպությունը նաև քաղաքացիական բնակչությանը տրամադրում է դեղորայք, պարենամթերք և հիգիենայի պարագաներ, ինչը կրելու է շարունակական բնույթ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, քննարկվել են փոխգործակցության շրջանակում իրականացվելիք մի շարք այլ աշխատանքներ եւս:

«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան
3119:30
Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ
7218:12
«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5417:36
«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան
6316:48
«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան
7416:36
«Տարօրինակ ու անբնական բաներ են տեղի ունենում աշխարհում»․ Նաիրի Հոխիկյան
8615:30
«1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ»․ Արթուր Խաչատրյան
6915:12
«Եվ այդ մեկ IMEI-ով վերահսկվող քաղաքացին դո՛ւ ես»․ Արշակ Սարգսյան
7514:42