Լապշինը եկել է Հայաստան ու այցելել ծանր վիրավորում ստացած զինծառայողի

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ժամանել է Հայաստան և այցելել ծանր վիրավորում ունեցող զինվորներից մեկին «Աստղիկ» հիվանդանոցում: «Երիտասարդը 27 տարեկան է, «Սմերչ»-ի հրթիռակոծության տակ է հայտնվել Շուշիում՝ կորցնելով ոտքը, ձեռքը, ստանալով ծանրագույն տրավմաներ որովայնի ու աճուկի հատվածում: Նրան սպասվում է երկարատև ու ծանր վերականգնողական շրջան և բազմաթիվ նորանոր վիրահատություններ, ներառյալ՝ աճուկային հատվածում: Չգիտեմ՝ նման վիրահատություններ Հայաստանում արվում են, թե ոչ, բաց տղան ուժեղ է, դիմանում է: Նա հրաշալի ընտանիք ունի: Եթե դուք ունեք գաղափարներ՝ ինչպես տղային վերադարձնել նորմալ կյանքի, ապա ընտանիքը շատ ուրախ կլինի: Նման վիրահատությունները բավականին եզակի են, բայց կան: ԱՄՆ-ում վերջին տարիներին իրականացվել է շուրջ 1500, իսրայելում՝ 100 նման վիրահատություն: Իհարկե, աստղաբաշխական գումարներ արժեն: Տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ»,- գրել է Լապշինը:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
66716.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
86713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
101011.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
106109.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104509.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
123006.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
127905.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
301704.11.2026, 23:31