«Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես ՀՀ-ն է դեռևս սիրում մեզ». Ժոնաթան Լաքոթ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թանկագին հայ ընկերներ
Հայաստանաբնակ
թանկագին հայրենակիցներ
Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա:
Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել:
Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղաղ և անվտանգ՝ առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին:
Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ :
Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկության, իր ուժի և տաղանդի մեջ:
Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից:
Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել:
Մաղթում եմ հայերին հպարտ լինել այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար:
Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին:
Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը:
Մաղթում եմ Ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։
Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ:
Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»:

«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
3513:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
6313:12
«Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց տնտեսական թվերը չգիտեք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5313:00
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
4912:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6112:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
9812:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6612:12