Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմոռանալ ժողովրդավարության մասին

ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմոռանալ ժողովրդավարության մասին
1436
Հինգշաբթի, 07 հունվարի, 2021 թ., 13:00

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն և կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել կարգուկանոն հաստատել և հարգել Վաշինգթոնում ժողովրդավարական գործընթացները, այս մասին հինգշաբթի հաղորդել Է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
«Ժողովրդավարական ընտրությունների ելքը, ինչպես նաև սահմանադրական սկզբունքները պետք է հարգվեն»,-հայտարարել է Լինդեն:
«Ես անհանգստացած եմ ժողովրդավարական ինստիտուտների և սկզբունքների վրա այդ հարձակումից»,-Շմիդի խոսքերը մեջբերել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: