Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Վաշինգթոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել քաղաք

Վաշինգթոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել քաղաք
1013
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 11:25

Վաշինգթոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին, նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը մայրաքաղաք չայցելել: Այս մասին հայտնում է CNN-ը։
Բաուզերն ընդգծել է, որ իր հայտարարությունն արվել է հունվարի 20-ին մայրաքաղաքի շրջանում անվտանգություն ապահովելու համար՝ քաղաքում անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին:
Նա հավելել է, որ ցանկացողները կարող են հետևել արարողության առցանց հեռարձակմանը: