Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ 1,5 միլիոն դրամ հափշտակած անձը ձերբակալվել է
![]() 486 Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 20:05 Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, հունվարի 13-ին Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․Մ․-ից, ով հայտնել է, որ իր որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, և անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրև թե՝ զինվորի բուժման համար։ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաև գտել է ոմն Հարութի, ով ներկայացել է, որ զորամասի ծառայող է և խոստացել է՝ գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
