«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա

Մենք ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանով շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է 2020 թվականին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այդ ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ, որն ընդգրկում էր համագործակցության բոլոր առանցքային ուղղությունները՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ձևավորելու նպատակով։ Այս ամենը, իհարկե, այսօր էլ արդիական են։
Կողմերից ոչ մեկը չի հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածությունների տակ դրված իր ստորագրությունից։ Ներկայումս, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել միմյանց հետ։ Մենք, բնականաբար, հարգում ենք այդ որոշումը և, միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հարցերի ամենալայն շրջանակում, եթե նման անհրաժեշտություն առաջանա» - նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արդյոք Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

«Սի Ցզին Պինը բոլորի աչքի առաջ նվաստացրել է Պուտինին»․ Վլադիմիր Հովհաննիսյան
3117:18
«Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
3117:12
«Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 ԱԹՍ և 110 հրթիռ»․ Զելենսկի
6517:07
«ԿԸՀ նախագահի որդիներն ի՞նչ հիմունքով են բանակից ազատվել, կամ Անդրանիկ Քոչարյանի որդին»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4217:00
«Ոչ մի առաջարկ մի՛ արա, գնա՛»․ Կարեն Կարապետյան (տեսանյութ)
5316:54
«Մենք առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5516:42
«Բաքվի պահանջները նոր են սկսվում»․ Թաթուլ Հակոբյան
5516:36
«Վարշավայի գլխավոր փողոցներից մեկով նրանց վարչապետն էր գնում․ փողոցները փակ չէին, չկային գոռգոռացող ոստիկաններ»․ Վարդան Հարությունյան
6316:18