Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 ԱԹՍ և 110 հրթիռ»․ Զելենսկի

«Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 ԱԹՍ և 110 հրթիռ»․ Զելենսկի
40
Այսօր, 17:07

Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 110 հրթիռ, այդ թվում՝ կասետային մարտագլխիկներով հրթիռներ։ Հարվածներ են հասցվել Ուկրաինայի բազմաթիվ քաղաքների և շրջանների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բոլոր թիրախները բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներն են եղել՝ այն ամենը, ինչ անմիջականորեն ապահովում է մարդկանց կենսագործունեությունը»,- նշել է նա։

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, լոգիստիկ օբյեկտներին, Դնեպր գետի կամուրջներին և երկաթուղիներին։ Զոհվել է 8 մարդ, շուրջ 30-ը՝ վիրավորվել։

Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել հարձակմանը։ «Կարևոր է, որ մեր գործընկերները ոչ միայն հայտարարություններով աջակցեն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև կատարեն հակաօդային պաշտպանության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է նա։