«Բուժքույր է ձերբակալվել թմրանյութ վաճառելու կասկածանքով․ նրա որդին ոստիկան է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ ««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ թմրանյութ վաճառելու կասկածանքով Վարդենիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայից ձերբակալվել է ավագ բուժքույր Ա․ Հակոբյանը։ Նա այս պահին գտնվում է ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալված բուժքրոջ ընտանիքի անդամներն ու ազգականները պետական համակարգի աշխատակիցներ են։
Մի որդին՝ Ա․ Հակոբյանը, Վարդենիսի համայնքային ոստիկանության մայոր է, մյուս որդին Վարդենիսի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչ է։ Ա․ Հակոբյանի ամուսինը Վարդենիսի ոստիկանապետն է եղել, իսկ ձերբակալված բուժքրոջ եղբոր կինը՝ Է․ Պետրոսյանը, Վարդենիսի Միասնական սոցիալական ծառայության տնօրենն է։
ՆԳՆ-ից տեղեկությունը հաստատեցին։ «Դեպքը բացահայտվել է Քրեական ոստիկանության ծառայողների կողմից, իսկ անձը ձերբակալվել է բուժհաստատությունից մորֆին վաճառելու կասկածանքով»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ հայտնեց, որ հայտնաբերված նյութի՝ թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ «Փորձաքննության արդյունքներով կլուծվի քրեական հետապնդում հարուցելու հարցը»,-ասաց նա»։

«Արցախի հարցը փակված համարողները, մեղմ ասած, շտապում են»․ Արա Այվազյան (լուսանկար)
2021:00
«Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած, ՀՀ-ին միայն պարտություններ և կորուստներ բերած․․․»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
4220:24
«Այս դժվարին ժամանակներում համերաշխություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան
9420:00
«Հարգելի՛ Սուրեն Պապիկյան, դադարեցրե՛ք մանիպուլյացիան, հրապարակե՛ք տվյալներ»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
7019:42
«Նոր զիջումների շեմին ենք կանգնած, թույլ չենք տալու․ խաղաղությունը լինելու է առանց զիջումների»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7318:30
Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին
11518:00
«Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել․ մենք հարգում ենք այդ որոշումը»․ Զախարովա (տեսանյութ)
8217:54
«Ձեր նպատակն է անհնար դարձնել խաղաղությունը, ու ՀՀ-ն տանել, մտցնել այլ պետության կազմ»․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
8417:48