Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ

Քալիֆոռնիայի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել Nvidia ընկերության նկատմամբ
106
Այսօր, 19:24

Քալիֆորնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնթան Nvidia ընկերության նկատմամբ հետաքննություն է սկսել՝ Ջենսեն Հուանգի հրաժարականից հետո։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ Բոնթան տեխնոլոգիական հսկային, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Քալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում, հետաքննության շրջանակում տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ պաշտոնական ծանուցում է ուղարկել։ «Մասնավորապես, մենք պարզում ենք՝ արդյոք Nvidia-ի առաջադեմ չիպերը կամ ընկերության գաղտնի տեղեկատվությունը կարող էին հայտնվել Չինաստանում, ինչպես նաև՝ արդյոք Nvidia-ն մոլորեցրել է ներդրողներին և հանրությանը»,- Politico-ին հայտնել է Քալիֆորնիայի գլխավոր դատախազը։

Հետաքննության առիթ են դարձել Հուանգի և մի կնոջ կապի մասին տեղեկությունները։ ԱՄՆ հատուկ ծառայությունները կասկածում են, որ այդ կինը լրտեսություն է իրականացրել հօգուտ Չինաստանի։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ կնոջը չինական հետախուզության հետ կապելու պնդումները զրպարտություն է համարում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Հուանգը լքել է Nvidia-ի գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոնները, ինչպես նաև դուրս եկել ընկերության տնօրենների խորհրդից։ Nvidia-ն արհեստական բանականության (ԱԲ) համար նախատեսված չիպերի արտադրության համաշխարհային առաջատար ընկերությունն է։