«Էրդողանը շուտով կհեռացվի». Դավութօղլու
![]() 1803 Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 16:05 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբակցության կողմից, կիրակի օրը հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։ «Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997-ի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։ «Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանը շուտով կհեռացվի։ Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,- հավելել է նա։ «Ապագա» կուսակցության առաջնորդը քննադատել է Էրդողանին, որ նա առողջություն չի մաղթել իր կուսակցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղին, ով ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել զինված խմբավորման կողմից։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
