Փենթագոնի ղեկավարի թեկնածուն հայտարարել Է ՌԴ-ի հետ սերտ համագործակցության պատրաստակամության մասին

ԱՄՆ պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինը հայտարարել է ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Փենթագոնի ղեկավար նշանակվելու դեպքում:
«Եթե ես նշանակվեմ, ուղիներ կփնտրեմ, որպեսզի կանխեմ լարվածության վտանգավոր սրումը, կպաշտպանեմ մեր շահերն ու արժեքները և կբացեմ Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ավելի մեծ համագործակցության դռները»,- ասել է Օսթինը:
Պոտենցիալ համագործակցության ոլորտների թվում Օսթինն առանձնացրել է սպառազինության նկատմամբ վերահսկողությունը, ահաբեկչության դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը, ինչպես նաև ռազմական հակամարտությունների լուծումն այն վայրերում, որտեղ ռուսական և ամերիկյան զորքերը գործում են միմյանց մոտ։
Նա ընդգծել է, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի գլխավոր խնդիրը «Ռուսաստանին զսպելն է»։
Օսթինը հավելել է, որ, իր կարծիքով, Մոսկվան իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործում է այնպիսի միջոցներ, այդ թվում ՝ զինվորականներ, որոնք հակասում են ամերիկյան շահերին և միջազգային իրավունքին:

«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
3513:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
6313:12
«Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց տնտեսական թվերը չգիտեք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5313:00
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
4912:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6112:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
9812:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6612:12