«Ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները, գոնե մի 100 տարի առաջվանը հիշեք». Թևան Պողոսյան
![]() 351 Հինգշաբթի, 21 հունվարի, 2021 թ., 02:05 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր կրկին անգամ համոզվեցի, որ այսօր Ղարաբաղյան բանակցային գործընթացին տիրապետող որևէ մեկը չկա գործող իշխանության մեջ։ Թե բա՝ որ Շուշի վերադառնային նախկին բնակիչնե՞րը, էն էլ՝ 90 տոկոս: Նախ արդյո՞ք նրանք ցանկանալու էին վերադառնալ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ընդունելով։ Չէ՞ որ դուք համարում էիք, որ Արցախը պետք է գա բանակցային սեղան՝ իր կարգավիճակը որոշելու։ Թե՞ դա չէր ձեր նպատակը անցած 2.5 տարիներին։ Հո պարտվելու գինը չէ՞իք որոշում, այն էլ՝ ադրբեջանի և ալիևի բարի կամքով. թե էլ ինչը կուզեր կամ չէր ուզի։ Իսկ հիմա «կռիվ» տալու եք տարածաշրջանի միակ պատմական հայկական քաղաքի՝ Շուշիի մինչ սեպտեմբերի 27 հայկական բնակչության համար, Հադրութի և հադրութցիների համար։ Հա՛, այդ օրվա դրությամբ Շուշիի բնակչությունը 100 տոկոս հայկական էր։ Բա դուք չէ՞իք, որ Տիգրան Մեծի ժամանակներից էիք խոսում Մյունխենում, բա հիմա ո՞ւր կորան ձեր պատմական գիտելիքները, գոնե մի 100 տարի առաջվանը հիշեք, այդ ժամանակ Շուշիին ազիկներով չէր բնակեցված 90 տոկոսը։
Է, ո՞րը ասես, որը թողես։ Պարտվել ես, քաղաքական պատասխանատվություն ստանձնիր և հեռացիր։ Հեռացի՛ր հանուն Հայաստանի։ Հեռացե՛ք, Աստծո սիրուն, հեռացեք խաղաղ, գիտակցված՝ գոնե մեկ անգամ առաջնորդվելով Հայաստանի շահով։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
14701:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
206Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
332Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
256Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
200Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
267Երեկ, 22:30
«Շուտով երիտասարդներին կհրավիրենք դիսկոտեկի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
215Երեկ, 21:36
Երևանի քաղաքապետարանում շուրջ 635 մլն դրամի 13-րդ աշխատավարձ և պարգևավճարներ են ստացել
226Երեկ, 21:12
