Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից

Իրանի միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են արտաքին միջամտությունից. դրանց զարգացումը չի կարող կասեցվել սպառնալիքներով, ճնշումներով կամ հարձակումներով, ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ ասել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Էսլամին նշել է, որ Իրանի միջուկային նվաճումներն ազգային գանձ են՝ իրանցի գիտնականների նվիրված, շուրջօրյա աշխատանքի արդյունքը։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հռետորաբանությունը ցույց է տալիս նրա «անկարողությունը»։
«ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից Իրանի միջուկային օբյեկտների դեմ մարտավարական զենք կիրառելու բացահայտ սպառնալիքները, որոնք ուղղակիորեն հնչում են ՄԱԿ-ի ամբիոնից, ինչպես նաև հին իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու մասին խոսակցությունները մատնում են նրանց անզորությունը զարգացած ազգի առջև, որը պատմականորեն գիտության, գիտելիքների և տեխնոլոգիայի օրրանն է», - ընդգծել է նա։
ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Վաշինգթոնը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե նրա միջուկային ծրագիրը զսպելու դիվանագիտական ջանքերը ձախողվեն։

«Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով». ՊՆ
5423:06
Բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
15016:24
Դանակահարություն՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում
223Երեկ, 20:48
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի ռազմական ավիացիայի համար վառելիք արտադրող գործարանին (տեսանյութ)
400Երեկ, 15:19
Պտուղը մահացած է ծնվել․ ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
248Երեկ, 15:12
Խաչփառում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել
27729.10.2026, 20:18
«Հորմուզի նեղուցում երեք լցանավ է պայթել ականների վրա»․ ԻՀՊԿ
50029.10.2026, 16:01
Երևան - Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել
49229.10.2026, 15:43