«Բայդենի վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում Ադրբեջանին ցույց տրվող օգնությունը»․ Բլինքեն
![]() 1078 Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 11:30 ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը՝ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումներից հետո, գրավոր պատասխաններով իր աջակցությունն է հայտնել ամերիկյան ֆինանսավորմանը՝ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ անվտանգության ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի պահանջները բավարարելուն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Մենք ողջունում ենք պետքարտուղար Բլինքենին, որն աջակցում է Հայաստանի անվտանգությանն ու Արցախի պաշտպանությանը,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: - Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ-ի անտարբերությունից մի քանի ամիս անց մենք անհամբերությամբ սպասում ենք Բայդեն-Հարիսի վարչակազմի կառուցողական և պատասխանատու փոխգործակցությանը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի և մեր կոալիցիայի բազմաթիվ գործընկերների համար»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
