Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան

«Ուզում են Թևանյանին հոգեբանական կտտանքների ենթարկելով՝ ապահովել նախակաթվածային վիճակ»․ Արեգ Սավգուլյան
27
Այսօր, 02:06

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալների հարցը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամը այսօր հայտարարել է, որ քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի խուց տեղափոխվել է հոգեկան խնդիրներով անձ և դիմել է ԱՆ-ը նախարար վեթինգվումն Սրբուհի Գալյանին։
Ստալինյան ռեպրեսիաների շրջանում «անհուսալի տարրերին» աքսորում էին կամ պարզապես գնդակահարում, Նիկիտա Խրուշչովից հետո հատկապես Լեոնիդ Իլիչ Բրեժնևի կառավարման տարիներին քաղաքական դիսիդենտներին տեղավորում էին հոգեբուժարաններում և խելագարի դիագնոզով մեկուսացնում։
Թավշյա «վեթինգվհուկները» գտել են ռեմիքս տարբերակ հոգեկան խնդիրներ ունեցող մարդուն տեղավորում են քաղբանտարկյալի հետ միևնույն խցում։ Հիմա ուզում են Անդրանիկ Թևանյանին գժվացնեն՝ հոգեբանական կտտանքների ենթարկելով ապահովեն նախակաթվածային վիճակ, հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ իրավապահներն առաջնորդվում են «Քրեակատարողականը համակենտրոնացման ճամբար է և վերջ» կամ «Նուբարաշենը Աուշվից է և վերջ» պլանային ծրագրով»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան