Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
223
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 11:20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Փետրվարի 2-ին կատարվել է 94 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2029 քաղաքացու հետազոտություն, որից 465-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»: