Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ԱՄՆ-ը նշել Է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պայմանը

ԱՄՆ-ը նշել Է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու պայմանը
1124
Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 19:10

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առայժմ կապ չի հաստատել Իրանի հետ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է փոխադարձաբար վերադառնալ Թեհրանի հետ պայմանավորվածությունների պահպանմանը:
«Եթե Իրանը վերադառնա միջուկային համաձայնագրի պահպանմանը, ԱՄՆ-ը կանի նույնը, և մենք դա կօգտագործենք որպես ավելի երկար և ամուր համաձայնագրի հարթակ և այլ ասպեկտների լուծման համար»,-ասել է Փրայսը ճեպազրույցի ժամանակ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից և կրկին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Թեհրանը հետագայում հայտարարել է, որ դադարեցնում է նաև պայմանավորվածությունների մի շարք դրույթների կատարումը: