Վահրամ Պողոսյանը՝ Արցախի բանակի հետագա ճակատագրի մասին

Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ՝ վերակազմավորվում:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու և կրճատելու հարցը»,- նշել է Պողոսյանը:
Նշենք, որ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե որոշում է կայացվել լուծարել Արցախի ՊԲ-ը։
Ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նույնպես անդրադարձել էր շրջանառվող լուրերին և տեղեկացրել, որ «Արցախի պետական մարմինները ներկայում զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով՝ հենց սահմանների պաշտպանության նպատակով»:
Թե ինչ ստորաբաժանումների մասին է խոսքը, Բալասանյանը չի մանրամասնել։
Աղբյուրի տեղեկություններով՝ զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում են նաև ՀՀ ՊՆ-ում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
9000:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
110Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
95Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
109Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
94Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
196Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
154Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
127Երեկ, 17:36