Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան

«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
59
Այսօր, 02:06

Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլիզմի 4-րդ ռեյխի (կայսրության) Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը հիշեցնում է ակամայից Օսվինցեմում տեղակայված Աուշվիցի նացիստական համակենտրոնացման ճամբարը։ Ի դեպ Աուշվիցում պայմանները ավելի բարենպաստ են, կոկիկ, ավելորդ իրեր չկան։

Նուբարաշենի գերբեռնված խցերում պահվում են կալանավորված անձինք, որոնց նկատմամբ կարող է լինել դեռ արդարացման որոշում։ Այսինքն՝ իրենք դեռ դատապարտյալներ չեն։ Բայց Նուբարաշենի «եվրոպայմանները» միայն բորբոսով, չնչին մակերեսով, ածխաթթու գազերով, խցում տեղակայված մեկ սանհանգույցով (8 հոգու համար) չեն սահանափակվում, ազատազրկվածների հետ նույն խցում համակեցության դաժան կանոնի համաձայն տեղակայվել են փայտոջիլների հորդաները, որոնց սնման միակ աղբյուրը հենց ազատազրկվածներն են։
Բռնադատության ռեյխնախարար Սրբուհի Գալյանը հիշեց նախկիններին, որ իրենցից են ժառանգություն ստացել։ Բայց դուք նաև իշխանություն եք չէ ստացել, որի շնորհիվ դու արխային ասում ես՝ 200 հազար դոլարանոց տունն ինչ ա, որ ես չպետք է ունենամ, և դու շատ ծանր աշխատանք ես տանում, քո բառերն են Սրբուկ, իմը չեն։ Դե հետո իմացանք, որ Մեհրիբանի սահմանադրությունն ես գրում, բայց դա ի՞նչ կապ ունի, եթե քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարների պայմաններ են հիշեցնում։
Քո պրոտեժե, գաղութվումն հոգեբան, փիլիսոփա, տիեզերագնաց, մատնահարդար, կոսմետոլոգ Ծովիկը ինչո՞ւ դեռ ազատված չէ աշխատանքից։ Հասկացա, ոջիլ է հաշվում։ Հանձնարարել ես, հաշվել խցերի թախտաբիթիներին և եթե գերբնակեցում կա տեղաբաշխես այլ խցերի վրա, որ մարդկանց արյունը համաչափ լակեն, ինչպես դուք պետական բյուջեն անհամաչափ օքսիդացնում եք»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն հիշեցնում է Աուշվիցի համակենտրոնացման ճամբարը». Արեգ Սավգուլյան

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան