Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ԱՄՆ-ը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները». Բայդեն

«ԱՄՆ-ը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները». Բայդեն
1221
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 11:45

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի երկիրը վերադառնա Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցություններին: Այս մասին նա ասել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Լրագրողները հարցրել են ԱՄՆ առաջնորդին, թե արդյո՞ք նա կանի առաջին քայլը և կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, որպեսզի Թեհրանը վերադառնա ՀՀԳԾ-ի շուրջ բանակցություններին:
«Ոչ»,- պատասխանել է Բայդենը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է ԱՄՆ-ը վերադարձնել ՀՀԳԾ-ի մասնակիցների կազմ: