«Սահմանամերձ համայնքների ցանկում կներառվեն Սյունիքի և Գեղարքունիքի մոտ 40 բնակավայր». Մեսրոպ Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրեր:
«Հարցը կարգավորվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն՝ Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- ասաց նախարարը՝ հայտարարելով, որ աահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և որոշակի մասնակի փոխհատուցում կստանան նաև կոմունալ վճարների մասով, նրանց երեխաների համար անվճար կդառնան նաև դպրոցական դասագրքերը:

«Մեզ սպառնում էին պատժամիջոցներով՝ պատերազմ սկսելու դեպքում»․ Ալիև
012:06
«Փաշինյանի համար անընդունելի է այն, որ իրեն կես միլիոնից ավելի մարդ ուղղակի մերժել է»․ Արմեն Հովասափյան
5111:12
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ (տեսանյութ)
5010:36
«Իրանը ոչ մեկի հետ չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ»․ Բաղայի
7410:24
«Իրանի ուշադրությունը սեփական լեզվի և տեղանունների հանդեպ, անշուշտ, արժանի է առանձին հարգանքի»․ Վարդան Ոսկանյան
6109:48
«Դրա արդյունավետությունը կախված է լինելու, թե ինչ բովանդակությամբ կհագենա գաղափարը»․ Հակոբ Բադալյան
5409:42
«Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»․ Ֆիդան
8809:36