«Որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունները որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ նախատեսելով ներդնել վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն կեսը Հայաստանում ապրելու պահանջ։
Ուսումնասիրեցի իշխանությունների սիրելի ԵՄ երկրների կարգավորումները։ ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները՝ քվեարկելով իրենց գտնվելու երկրից։
Արտերկրից քվեարկելու իրավունք ունեն նաև իշխանությունների սիրելի ԵԱՏՄ բոլոր մյուս երկրների քաղաքացիները։
Ի դեպ, Հայաստանում մինչև 2003թ. ընտրությունները քվեարկում էին նաև արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները, և այդ հնարավորությունը վերացվել է իշխանությունների սիրելի նախկին իշխանությունների կողմից։ Իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»։

«Որոշել են օրենքով սահմանափակել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան
3901:06
«Փաստացի ազդարարում է նոր քաղաքական ճնշումների փուլ»․ Սուրեն Սուրենյանց
3900:48
«ՀՀ քաղաքացիների մի հատվածին ընտրական իրավունքից զրկելը սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Արա Պողոսյան
3800:36
«Միասնության թևեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան
4700:12
«Վախը ընդդիմադիրներից շատերին կստիպի կողմնորոշվել դեպի մանդատը»․ Արա Պողոսյան
4800:06
«Փաշինյանը բացեց Պանդորայի արկղը»․ Հակոբ Բադալյան
56Երեկ, 23:54
«Հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես․ կստեղծենք հետընտրական կոալիցիա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
71Երեկ, 23:30
«Անկախ դիտորդ»-ը 3 տեղամասերի ընտրողներին կոչ է անում պաշտպանել իրենց ընտրական իրավունքը
56Երեկ, 23:00