«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Հայաստանի ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի պարզունակ ու մակերեսային է դառնում կամ գուցե այդպես ուզում են մատուցել ժողովրդին։
Վերջին օրերին անընդհատ լսում ենք, թե Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ի անդամները տխուր դեմքերով են, իսկ դա նշանակում է, որ նրանց գործերը լավ չեն։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ էլ ուրախանում եմ, ոգևորվում ու սպասելիքներ ունենում Հայաստանի ազատագրության առումով։
Իրենց հերթին Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ինադու սկսում են ուղիղ եթեր մտնել ու ծիծաղել, երգել, պարել, որ մարդիկ տեսնեն, թե իրենք ուրախ են։
Իսկական թատրոն։
Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է։ Դրանից ի՞նչ է փոխվում։ Նա դադարո՞ւմ է առաջիկա 5 տարիներին կառավարել երկիրը, թե՞ օրենքով արգելված է տխուր դեմքով լինել վարչապետ։
Իմ կարծիքով, այսպիսի հայտարարությունները ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից ընդամենը ձեռքերը փրփուրներին գցել է, հանրության մեջ ժամանակավոր կարծիք ձևավորելու փորձ։
Իրականում պետք է անկեղծ լինել այն մարդկանց հետ, ովքեր ընտրել են ընդդիմությանը և պարզ ասել այս պահի իրավիճակը՝ իր վտանգներով ու հնարավորություններով։ Այլապես անընդհատ մարդկանց մեջ հույս արթնացնել, թե Նիկոլի տխուր աչքերը նրա հոգեվիճակի մասին են խոսում, ուղղակի լուրջ չէ։
Ես դեմ չեմ, որ ազգային գործիչը կառավարի երկիրը թեկուզ ամեն օր լացելով։ Չնայած Նիկոլից հետո ով էլ գա իշխանության, մոտ 10 տարի ամեն օր լացելու է ավերակների վերածված այս իրականության վրա, մինչև մի քիչ ոտքի հանի»։

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
2702:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
4100:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
109Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
80Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
55Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
92Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
139Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
65Երեկ, 22:54