Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան

«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
47
Այսօր, 11:54

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի գերխնդիրը հիմա իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բօզ են: Երեկ ազգային ժողովում նա փաստացի պնդում էր, որ իր օգտին չտրված քվեները գնված էին, իսկ քվեարկողը հետևաբար՝ ծախված, իսկ եթե ծախված չէր, ապա պիտի փողոց դուրս գար: Սա իր պատասխանն է սեփական լեգիտիմության ճգնաժամին:
Ընդ որում, սրանով նա ոչ միայն հայերին է անպատվում, այլ մեծ առումով բոլոր մարդկանց: Օրինակ՝ ամերիկացիներին: Ամերիկյան հարցումներով այդ երկրի բնակչության 85% կարծում է, որ իրենց երկրի ղեկավարները չեն առաջնորդվում քաղաքացիների շահով: Բայց քանի որ այդ մարդիկ հեղափոխություն չեն անում, ըստ Փաշինյանի՝ նրանք ծախված բօզեր են: Այն փաստը, որ ԱՄՆ-ում է գտնվում աշխարհի բանտարկված բնակչության 25%-ը, այն փաստը, որ այնտեղ 5 անգամ ավելի շատ բանտարկյալ կա, քան Չինաստանում՝ Փաշինյանի վեջին չէ:
Ըստ Փաշինյանի՝ բօզ են նաև ֆրանսիացիք, քանի որ գերմանական օկուպացիայի ժամանակ նրանք հեղափոխություն չեն արել: Երևի ծախված էին: Էդ պարտիզան-մարտիզներն էլ նախկին ռեժիմի մնացուկներ էին: Ըստ Փաշինյանի՝ բօզ էին բոլոր՝ երբևիցե օկուպացված ու չապստամբած մարդիկ, ինչպես նաև այն ազգերը, որ տասնամյակներով ապրել են տոտալիտար բռնապետությունների օրոք:
Ըստ Փաշինյանի՝ շատ քիչ ազգ կա աշխարհում, որ բօզ չի: Էդ ազգերին կարելի է դասել, օրինակ՝ թուրքմեններին: Մարդիկ գնում 99,7% քվե են տալիս իրենց ղեկավարին, ավել պակաս դուրս չեն տալիս ու ամեն ինչից գոհ են: Եթե գոհ չլինեին հեղափոխություն կանեին...
Ինչ խոսք, փայլուն մարտավարություն է ընտրել: Վստահ եմ՝ հայերը սա ըստ արժանվույն կգնահատեն...»։

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան