Իսրայելը հարվածել է Դամասկոսի մոտ գտնվող իրանցի աշխարհազորայիններին

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կանխել է իսրայելական ագրեսիան Դամասկոսի նկատմամբ՝ արաբական հանրապետության տարածքում ենթադրյալ իրանամետ զինյալների դիրքերի զանգվածային ռմբակոծության ժամանակ, այս մասին հաղորդել է Aljazeera-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԶՈՒ հայտարարությանը:
Պետական ԶԼՄ-ները դեռևս չեն հայտնել երկրի մայրաքաղաքի վրա հակաօդային գործողության մանրամասները: Օդային հարձակման հետևանքով ենթադրյալ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Սիրիայի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցել են Գոլանի բարձունքների վրայով՝ Դամասկոսի ծայրամասում տեղակայված թիրախները խոցելու համր: Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։
Aljazeera-ի աղբյուրների տվյալներով՝ Իսրայելի կողմից հերթական ռմբակոծությունը խոցել է Կիսվա քաղաքում գտնվող բանակային դիվիզիան, որտեղ տեղակայված են Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները:
Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին անցած տարվա վերջին հայտարարել էր, որ իր երկրի կողմից հրթիռային հարվածները «դանդաղեցրել են Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը», որտեղ միայն 2020 թվականին խոցվել է 500-ից ավելի թիրախ։

«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
112:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
1912:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
5412:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5312:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5712:12
«Ամեն ինչ կանենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»․ Վադեֆուլ
10012:01
«Անմիջական սպառնալիք չկա»․ Ռուբիոն՝ Իրանի հնարավոր հարձակման մասին (տեսանյութ)
9111:55
«Նիկոլ Փաշինյանը և կառավարության անդամները պարապուրդի էին մատնված ԱԺ-ում»․ Էդգար Ղազարյան
6311:42