Սննդային թունավորման դեպք Վանաձորում․ 10 հոգի հոսպիտալացվել է

Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և եփած հավով ուտեստ:
Փետրվարի 15-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10 հոգի, որից 5-ը՝ մինչև 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:
Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն:
Աշխատանքները շարունակվում են:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
7914:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
216Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
28420.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
37520.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
101819.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
46018.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
42518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
88215.08.2026, 11:24