«Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք». Սերժ Սարգսյան
![]() 786 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 22:00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ անօդաչուների հարցին. «Մի բան ասեմ՝ աթոռից չընկնեք: Նախատեսվում էր 2018-24 ռազմական բարեփոխումների պլանի շրջանակներում ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք: Դրանք լինելու էին և՛ հարվածային, և՛ հետախուզական, 5-150 կմ հեռահարությամբ: Միայն 2018-2020 թվականներին ձեռք էր բերվելու ավելի քան 1000 ԱԹՍ: Բարեփոխումների առաջին փաստաթուղթը պարունակում էր 169 կետ: Բարեփոխումների համար նախատեսված է եղել 1,3 միլիարդ դոլար, և հայտնի էին այն աղբյուրները, որտեղից պետք է այդ գումարները ձեռք բերվեին: Ավելի քան 500 միլիոն դոլար նախատեսված է եղել ծախսել ՀՕՊ և ԱԹՍ ձեռքբերելու համար: Այնինչ այս բոլոր ծրագրերը չեղարկվել են կապիտուլյանտի թիմի կողմից»: Ս. Սարգսյանի խոսքով՝ բանակի իրական թալանը տեղի է ունեցել մինչև պատերազմը և պատերազմից հետո. «Այս կառավարությունը գնումներ է կատարել, անհասկանալի է, թե ինչու են շրջանցել պաշտպանության նախարարությանը, ընդ որում, օրինակ, երկու-երեք անգամ թանկ գներով, քան դա կարելի էր ձեռք բերել: Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել»,-ասաց Սարգսյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
