Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններին, ինչպես նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարին պաշտոններից հետ կանչելու մասին։
Հետ կանչվածների թվում են Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը, Արգենտինայում դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հունաստանում դեսպան Տիգրան Մկրտչյանը, Բուլղարիայում դեսպան Ծովինար Համբարձումյանը, Իսրայելում դեսպան Արման Հակոբյանը և Նիդերլանդներում դեսպան Վիկտոր Բիյագովը։ Պաշտոնից հետ է կանչվել նաև ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։
Հետաքրքրական է, որ հետ կանչված դիվանագետների մեծ մասը երկար տարիների աշխատանքային փորձ ունի։ Նրանցից մի քանիսը նախկինում ղեկավարել են ԱԳՆ կարևոր վարչություններ, աշխատել նախագահի և վարչապետի աշխատակազմերում, ներկայացրել Հայաստանը միջազգային կառույցներում։
Մասնավորապես, Անահիտ Հարությունյանը Կանադայում դեսպան էր 2019 թվականից, մինչ այդ աշխատել է ԱԳՆ-ում և եղել արտաքին գործերի նախարարի օգնականը։ Հովհաննես Վիրաբյանը մինչև Արգենտինայում դեսպան նշանակվելը զբաղեցրել է ԱԳՆ տարբեր պաշտոններ, այդ թվում՝ աշխատել նախարարի արարողակարգի պատասխանատու։
Տիգրան Մկրտչյանը նախկինում եղել է ԱԳՆ մամուլի վարչության պետը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ Ծովինար Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է նախագահի և վարչապետի աշխատակազմերում, իսկ Արման Հակոբյանը ղեկավարել է ԱԳՆ Ամերիկայի վարչությունը։
Վիկտոր Բիյագովը մինչ Նիդերլանդներում դեսպան նշանակվելը Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր ՀԱՊԿ-ում։ Արման Իսրայելյանն էլ երկար տարիներ զբաղվել է ՆԱՏՕ-ի և միջազգային անվտանգության հարցերով։
Ուշագրավ է, որ միաժամանակ հետ են կանչվում տարբեր աշխարհագրական ուղղություններում աշխատող դիվանագետներ՝ Ամերիկայից մինչև Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Ավելին՝ նրանց թվում կան ինչպես երկար տարիներ պաշտոնավարած, այնպես էլ համեմատաբար վերջերս նշանակված պաշտոնյաներ։
Տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դիվանագետների կատարած աշխատանքից։ Կառավարության աղբյուրները փոխանցում են, որ, ըստ Փաշինյանի, նրանք իրենց դրված առաքելությունները չեն կարողանում նորմալ կատարել, ու որոշել է գրեթե բոլոր երկրներում փոխել դիվանագիտական կորպուսը։ Առաջիկայում էլի դիվանագետներ են հետ կանչվելու։

«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան
11503:12
«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
11602:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
12900:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
29300:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
13900:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
27100:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
145Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
150Երեկ, 17:30