ԱՄՆ-ն հետ է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման պահանջը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ անդամներին, որ Միացյալ Նահանգները հետ է կանչել իրենց՝ Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման պահանջը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Միլսն այսօր նամակ է ներկայացրել ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության (նախագահում Է ԱԽ-ում) մշտական ներկայացուցչին, որում փոխվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ նախորդ վարչակազմի դիրքորոշումը»,- հայտարարել է նա:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն այդպիսով հաստատում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն ուժի մեջ է մնում: Նա նշել է, որ նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին և «ուժի մեջ է մտել»:
2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղար Մայք Փոմփեոն փորձել է ԱԽ-ում նախաձեռնել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը, որոնք չեղարկվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևով՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո:

Աննա Ծառուկյանը՝ «Մանախին» առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)
3714:42
«Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է»․ Սևակ Խաչատրյան
5113:42
«Ինչպե՞ս կարձագանքեր նիկոլական համակարգը, եթե հարձակվողը ոչ թե ադրբեջանցի լիներ, այլ ռուս»․ Կարեն Վրթանեսյան
5813:24
«Ձեր երևակայության մեջ դուք ամեն օր կարող եք հաղթել Իրանին»․ Ռեզայի
10613:00
«ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավորված նավի վրա»․ Զախարովա
11012:42
«Վահրամ Սահակյանի բերանն ինչ գալիս էր, ասում էր Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց չէին բռնում այդ մարդուն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7112:24
«Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում»․ Արտակ Բեգլարյան
7212:06
«Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:30