«Ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը». Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իմաստը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը շարունակում խոսել իր նախորդների 5 կամ 7 շրջան հանձնելու շուրջ բանակցելու մասին։
Չի՞ հասկանում, որ նույնիսկ թեմայից անտեղյակ մարդու մոտ հարց է առաջանում։
Լավ, եթե դժգոհ ես 5, 6 շրջան հանձնելուց, թեկուզ Արցախի կարգավիճակի, անվտանգության և այլ գործոնների դիմաց, ապա ինչո՞ւ հանձնեցիր շուրջ 10 շրջան՝ ոչ մի բանի դիմաց։
Արցախի տարածքի 75%-ը հանձնած, Արցախի կարգավիճակն անորոշության մղած, զինված ուժերը կազմաքանդած, 5-6 հազար մարդու ճակատագիր խորտակած, հարյուրավոր գերիների, հաշմանդամ դարձածների, անհետ կորածների համար թիվ մեկ պատասխանատու և մեղավոր անձն ու իր թիմն անընդհատ խոսում է նախկիններից ու նրանց՝ փոխզիջումների գնալու անթույլատրելիությունից։
Երկիրը բերիք պատերազմի հասցրիք, մարդկանց դժոխքի միջով անցկացրիք, որ հիմա ասեք, թե գիտե՞ք, նախկիններն էլ բանակցությունների ժամանակ պատրաստ էին փոխզիջումների։
Դուք դեռ խոսելու բան ունե՞ք, ձեր միակ ասելիքը ներողություն խնդրելն է, հրաժարականի դիմում գրելն ու լուռ սպասելը, թե երբ ընթացք կստանա ձեր նկատմամբ իրավական գործընթացը»։

Ծնվել են Համբիկ Սասունյանի երեխաները՝ Արցախն ու Շուշին (տեսանյութ)
2014:35
«Էս տղերքն էին խանգարո՞ւմ ձեր «խաղաղությանը»». Աստղ Գալեյան (տեսանյութ)
3914:18
«Ամբողջ պատերազմը երկու արտահայտության մեջ». Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
4414:12
«Երբ իշխանությունները փոխվեն, պատերազմի բոլոր հանգամանքները կբացահայտվեն». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
4514:00
«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
4713:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4813:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
5913:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
6712:48