«Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հազարավոր և հարյուր հազարավոր տարիների ընթացքում Երկրի ուղեծիրն ու պտտման առանցքի կողմնորոշումը տիեզերքում դանդաղ փոփոխվում են։ Այս փոփոխությունները կոչվում են Միլանկովիչի ցիկլեր։
Առանձնացվում են երեք հիմնական ցիկլեր․
Էքսցենտրիսիտետ՝ ուղեծրի ձևի փոփոխություն։ Երկրի ուղեծիրը գրեթե շրջանաձևից դառնում է ավելի ձգված՝ էլիպսաձև, մոտ 100 000 տարվա բնորոշ պարբերությամբ։
Պտտման առանցքի թեքության փոփոխություն։ Երկրի առանցքի թեքությունը մոտ 41 000 տարվա ընթացքում տատանվում է շուրջ 22,1°–24,5° սահմաններում։
Պրեցեսիա՝ պտտման առանցքի կողմնորոշման փոփոխություն։ Երկրի պտտման առանցքը հոլի նման դանդաղ շրջանաձև շարժում է կատարում՝ մոտ 26 000 տարվա պարբերությամբ։
Այս ցիկլերը միասին փոփոխում են Երկրի վրա ստացվող արեգակնային ճառագայթման բաշխումն ըստ լայնությունների և տարվա եղանակների՝ հատկապես բարձր լայնություններում։
Երկրաբանական ժամանակային մասշտաբներում ուղեծրային այս փոփոխությունները Երկրի կլիմայի երկարաժամկետ փոփոխությունների կարևոր գործոններից են։ Սակայն ներկայիս՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան Միլանկովիչի ցիկլերով պայմանավորված կլիմայական փոփոխությունները»։

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
42801:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
367Երեկ, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
381Երեկ, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
165008.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
161408.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
94306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
251502.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
256401.11.2026, 16:43