ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են Հայաստանում իրադարձությունների զարգացմամբ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգը (Շվեդիա) և Քիմմո Քիլյունենը (Ֆինլանդիա) հայտարարել են, որ խիստ մտահոգված ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններով․
«Մասնավորապես, անընդունելի ենք համարում Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից երեկ տարածած հայտարարությունը, որով պահանջում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը։
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և պետական դերակատարներին ամբողջությամբ հարգել Հայաստանի ժողովրդավարական սկզբունքներն ու Սահմանադրությունը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ստեղծված իրավիճակն անհապաղ կայունացնելու համար»,-հավելել են նրանք:
Նրանք նշել են նաև, որ «Հայաստանը շատ բարդ փուլ է ապրում իր նորագույն պատմության մեջ և, ինչպես երբեք, ունի հանգստության, զսպվածության, իմաստության և ժողովրդավարական սկզբունքների անսասան աջակցության կարիք բոլոր շահագրգիռ կողմերի կողմից՝ լուծելու քաղաքական ճգնաժամը, որին երկիրը բախվում է»։

«Սա խաղաղության իմիտացիա է․ թուրքը մնում է թուրք»․ Կանդազ (տեսանյութ)
5417:06
Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ
12916:36
«Երբ ՀՀ-ում ինձ չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ»․ Կանդազ (տեսանյութ)
6616:24
«Դու ո՞վ դառար, ի՞նչ ես քեզնից ներկայացնում, որ նման բաներ ես ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7716:06
«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին (տեսանյութ)
10116:01
«Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7315:48
«Հայաստանում պաշտոնն ընկալվում է որպես հարստանալու ամենակարճ եղանակ»․ Ոսկան Սարգսյան
6215:36
«Սատկած էշը համայնքի վրա ծախես, անունը դնես բարեգործություն, մի հատ էլ մուննաթ գաս»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6315:24