Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Կորոնավիրուսով վարակման 265 և մահվան 2 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 265 և մահվան 2 նոր դեպք
239
Կիրակի, 28 փետրվարի, 2021 թ., 11:15

Փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն՝ առողջացած, 3192-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է: