Ռուսաստանից եկած օգնությունը հանցավոր սխեմայով յուրացրել և վաճառել է Շիշ բռնողը. Dejavu
![]() 566 Կիրակի, 28 փետրվարի, 2021 թ., 18:30 Dejavu թելեգրամ-ալիքը գրում է. «Այսպես, հայտնի է պատերազմի օրերին Ռուսաստանի դաշնությունից մեր հայրենակիցները մեծաքանակ օգնություններ են ուղարկել Հայաստան, բանակի և Արցախից տեղահանվածներին օգնություն տրամադրելու համար։ Դեռ այդ օրերին տեղեկություններ կային, որ այդ օգնությունների մեծ քանակ ինչ-որ մի պահից սկսել են յուրացնել տեղի իշխանական շրջանակները։ Արդեն պատերազմի առաջին օրերին, երբ պարզ է դառնում, որ Սփյուռքի հայրենակիցները մեծ քանակության տարբեր տեսակի ապրանքներ են ցանկանում ուղարկել, Փաշինյանի՝ ամենից վարկաբեկված բայց վստահելի, «Շիշ բռնող» մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանը մի քանի ընկերներով մտածում է հանցավոր սխեմա, որով հնարավոր են դարձնում այդ օգնությունները հեշտորեն յուրացնելը։ Սխեման գծվում է հետևյալ կերպ․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային ատաշե նշանակված Արամ Տանանյանը, որը համարվում է Հայկ Սարգսյանի «մարդը» դեսպանատանը, սկսում է համոզել ռուսաստանահայերին, որ ճիշտ կլինի, որ այդ օգնություններն ուղղարկվեն ոչ թե ՀՀ կառավարության սոցիալական ապահովությամբ զբաղվող գերատեսչությանը, կամ իրենց ընկերներին, այլ հենց Հայկ Սարգսյանին։ Այդ ամենը բացատրվում է նրանով, որ եթե «Շիշ բռնողի» անունով լինի, ավելի հեշտ կլինի սահմաններ անցկացնելը, մասնավորապես՝ Վրաստանի սահմանը, իբր վրացիներն ադրբեջանցիների խնդրանքով խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար, իսկ Սարգսյանի անունով որ լինի, բեռները ժամանակին կհասնեն Հայաստան։ Մեր տրամադրության տակ է հայտնվել անգամ այդ բեռներից մեկի CMR /Международная товарно-транспортная накладная/, որտեղ երևում է Հայկ Սարգսյանի անունը և որով 2020թ-ի հոկտեմբերի 15-ին ՌԴ խիմկի քաղաքից ուղարկվել է պարենային ապրանքների որոշակի քանակ, որտեղ, իմիջիայլոց, ապրանքների գները նշված են իջեցված, ֆոռմալ գներով, սակայն որոնց իրական արժեքը մի քանի անգամ շատ է։ ![]() |

«Մեղքի բաժին չեմ տեսնում․ վերափոխվել են այնպիսի ծառայություններ, որտեղ նախկինում սկի մկրատ և թել չկար»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
206Երեկ, 14:42
«Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի». Անուշ Պողոսյան
41411.03.2026, 23:42
«1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատո՞ւմ»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
45511.03.2026, 09:42
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
37911.03.2026, 08:18
«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
43810.03.2026, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
44610.03.2026, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
97010.03.2026, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
50509.03.2026, 12:12

