Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
281
Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 11:20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 2-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3323 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2391 դեպք: Կատարվել է 20 771 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: