Փոմփեոն չի բացառել, որ 2024-ին կառաջադրվի նախագահի պաշտոնում
![]() 2170 Հինգշաբթի, 04 մարտի, 2021 թ., 10:35 ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Փոմփեոն չի բացառում 2024 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չառաջադրի իր թեկնածությունը: «Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարի։ Ես մտածում եմ Ամերիկայի մասին։ Միասին՝ մենք վաղուց պահպանողական շարժման մի մասն ենք։ Ես ձգտում եմ շարունակել նույն ոգով»,- Fox News հեռուստաալիքի եթերում Փոմփեոն պատասխանել է այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա մասնակցի նախագահական ընտրություններին, եթե Թրամփը չառաջադրվի։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է որոշի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում։ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թրամփը լրջորեն դիտարկում է այդ հնարավորությունը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
