Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
510
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 19:30

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում:
Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,- ասված է հայտարարության մեջ: