Շաբաթ, 22 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակը
339
Կիրակի, 14 մարտի, 2021 թ., 01:05

Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ «Աստրազենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Aliq.ge լրատվամիջոցը:
Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին պատվաստանյութ:

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի՝ առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները: