Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Կորոնավիրուսով վարակման 854 և մահվան 5 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 854 և մահվան 5 նոր դեպք
357
Չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ., 11:09

Մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն՝ առողջացած, 3282-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է: