«Զինվորների պրոթեզավորումն ապահովելու մեր պայմանավորվածությունն ի՞նչ ընթացքի մեջ է»․ վարչապետը՝ նախարարին

Այսօր Կառավարության նիստում քննարկվեց Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին, ասաց․ «Մենք պայմանավորվել ենք, որ պատերազմի հետևանքով վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող մեր բոլոր զինվորներին ապահովելու ենք ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով։ Այդ ծրագրի իրականացումն ի՞նչ ընթացքի մեջ է և կարողանո՞ւմ ենք արդյոք պայմանավորվածությունը լիարժեք իրականացնել»։
Առաքելյանը նշեց, որ իրականացվել է պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում։
«Գնահատումն իրականացրել ենք միջազգային չափանիշների համապատասխան, ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, գնահատվել են նաև նրանց միջավայրային խնդիրները, մասնավորապես՝ կենցաղային պայմանները, քանի որ շատ հաճախ տնային որոշ սահմանափակումներ հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարգայում լիարժեք ինտեգրվել կյանքին»,- ասաց նախարարը։

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
5714:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
207Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
27520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
36420.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
99519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
42118.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87715.08.2026, 11:24