Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
258
Երեքշաբթի, 23 մարտի, 2021 թ., 11:51

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2443 դեպք: Կատարվել է 21517 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը»: