«Մահացած քաղաքացիներին արկղի պես նետում են մեքենաների մեջ»․ սկանդալ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում

MAMUL.am լրատվականի խմբագրություն բողոքով դիմել է քաղաքացի Կարեն Այվազյանը՝ ներկայացնելով իրավիճակը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում:
Ստորև՝ նրա նամակն ամբողջությամբ.
«13.03.2021թ. Աշտարակ ԲԿ-ի կողմից «ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ բուժհաստատության վերակենդանացման բաժանմունք է ուղեգրվել քաղաքացի Փառանձեմ Գևորգի Մուրադյանը /ք. Աշտարակ, Վարդանանց 14/1 հասցեի բնակիչ/, Covid 19 համավարակի դրական թեստի առկայությամբ՝ երկկողմանի թոքաբորբով:
13.03.2021թ-ից մինչև առ այսօր մեր հիվանդի կլինիկական վիճակի վերաբերյալ բժիշկների կողմից ստանում ենք հակասական, իրարամերժ պատասխաններ:
Բուժհաստատության կողմից նշված 041.200.168 հեռախոսի համարը գրեթե միշտ անհասանելի է, իսկ երբ պատասխանում են հեռախոսին երկու ժամվա տարբերությամբ տալիս են 100 տոկոս տարբերվող պատասխաններ՝ կլինիկական լավից դեպի ծայրահեղ վատթար վիճակ: Հատկանշական է հենց բաժանմունքի վարիչի՝ հիվանդների հարազատների հետ վատ վերաբերմունքի դրսևորումը, որը արտահայտվում է ագրեսիվ խոսելաոճով մեր հարցադրումներին պատասխանելով. միթե նման մարդը կարող է կամ ունակ է բուժելու մեր հիվանդին:
Փ. Գ. Մուրադյանը 80-անց կին է. ռիսկային խմբին պատկանող, զգայուն, վերջինի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ իր հարազատների հետ տեսակցելը, եթե դա հնարավոր չէ՝ խոսելր, որը կարող է լինել տեսակապով, կամ հեռախոսի միջոցով: Ես այս խնդիրները ժամանակին բարձրաձայնել եմ բուժհաստատության աշխատակազմին, բայց ստացել մերժողական պատասխան, որը ինձ մտահոգություն է պատճառում՝ առաջ քաշելով մի շարք հարցադրումներ՝
1. արդյոք հարազատի հետ տեսակապով կամ բջջային հեռախոսի միջոցով խոսելը կարող է բերել հիվանդության վիճակի կտրուկ վատացման,
2. թե երբ հիվանդը տեսակապով կամ բջջային հեռախոսով խոսելով իր մտերիմների հետ՝ կարող է ունենալ հիվանդության ընթացքի վրա դրական արդյունք:
3. ինչ բժշկական գաղտնիք է թաքցված՝ հիվանդի հետ հաղորդակցումը չթույլատրելու պարագայում:
Կարելի է կարծել սա ոչ թե հիվանդանոց է, այլ սպանդանոց:
Գուցե վերջինիս կլինիկական վիճակի վատթարացման պատճառը բժշկական անուշադրությունն է, անփութությունը, դեղորայք ժամանակին չտալը: Հատկապես հատկանշական է հենց բուժհաստատության հակասանիտարահիգիենիկ վիճակը, ողջ հաստատությունում չկա ոչ մի ախտահանիչ միջոց: Երեկոյան ժամերին, հատկապես ժամը 21.00-ի սահմաններում բուժհաստատության Covid-ի ընդունարանի մոտ տեղի է ունենում սահմռկեցուցիչ վիճակ, մահացած մարդկանց, կարելի է ասել, անպետք տուփերի պես նետում են մեքենաների մեջ: Մի պահ կանգ առնելով՝ լսեցի, թե ինչպես է մի աշխատակիցը մյուսին ասում՝ «սրա անուն ազգանունը գրել, գցել եմ գլխի մոտ»: Ես ցանկանում եմ, որ իմ այս հայտարարությունը տեղ գտնի լրատվականում, լուսաբանվի և մերկացվի այս խայտառակ հիմնարկի ողջ հակամարդկային գործելաոճը»:
Դիմող Փ. Մուրադյանի թոռը՝ Կ. Այվազյան

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
66316.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
86313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
100611.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
105709.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
122606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
127505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
300504.11.2026, 23:31