Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենան քարկոծելու դեպքին

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկությանը, որ երեկ գիշերը՝ ժամը 01:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, կոտրել ապակիները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կապ է հաստատել մեքենայի վարորդի հետ:
Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել «Շուշի» ենթակայանից մոտավոր երկու կիլոմետր դեպի Բերձոր (Շուշի-Լիսագոր) հատվածում: Ուժեղ մառախուղի պատճառով վարորդը չի տեսել, թե ով է հարվածողը, սակայն նրա փոխանցմամբ՝ հարվածները եղել են դիմահար, ինչը նվազեցնում է ճանապարհի մերձակա ժայռերից քարաթափման հետևանքով մեքենայի վնասվելու հնարավորությունը:
«Հաշվի առնելով, որ դեպքը արձանագրվել է Շուշի քաղաքի մերձակայքում, բարձր է հավանականությունը, որ մեքենան քարկոծվել է ադրբեջանցիների կողմից: Այդ պարագայում սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի կողմից կոպտորեն խախտվում է քաղաքական ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունը՝ սպառնալիք հարուցելով ԱՀ և ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությանն ու գույքին:
Կարևոր է ընդգծել նաև, որ մեքենան տեղափոխում էր զոհված զինծառայողների մարմիններ, այսինքն՝ իրականացնում էր հումանիտար գործառույթ:
Մարդու իրավունքների պաշտպանը Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում արձանագրված դեպքին և կոչ անում իրականացնել բազմակողմանի քննություն՝ միջադեպի հանգամանքները բացահայտելու նպատակով»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Էլեկտրական լարը պոկվել, ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի վրա․ հրդեհ է բռնկվել
146Երեկ, 21:18
Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում 7 մարդ է զոհվել
338Երեկ, 14:48
Ինդոնեզիայում երկու հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
343Երեկ, 13:28
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ (տեսանյութ)
584Երեկ, 10:54
«Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհը
28014.08.2026, 22:18
«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ
28914.08.2026, 19:36
Մեծ Բրիտանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 20 մարդ է տուժել (տեսանյութ)
102014.08.2026, 13:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա
61814.08.2026, 10:46