Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
297
Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 11:20

Արցախի Հանրապետության առողջապահության Նախարարությունը հայտնում է. «Մարտի 30-ին կատարվել է 77 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4560 քաղաքացու հետազոտություն, որից 602-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2486 դեպք: Կատարվել է 22 008 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը»: