«Կխնդրեմ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ չհրապարակել ու նման հարցեր չտալ». նախարար

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարն անդրադարձել է AstraZeneka-ի վերաբերյալ մտահոգություններին ու նաև պատասխանել հարցին՝ արդյոք պաշտոնյաները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են. «Մենք ուշադրությամբ հետևում ենք բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում բոլոր պատվաստանյութերի հետ կապված: Շաբաթական ամփոփումներ ենք անում: Ուրբաթ նորից կլինի ժողով, որտեղ կքննարկվի նաև Գերմանիայում իրականացված փոփոխությունը՝ ցուցումների մեջ, որ տարիքային շեմը բարձրացվել է, ըստ այդմ՝ մեր գործողությունները կառուցենք»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Հարցին՝ արդյո՞ք իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսի դեմ պատվաստվել են, նախարարը պատասխանել է. «Պաշտոնատար այն անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան, կհրապարակեն, մենք էլ կկիսվենք»:
Լրագրողներն անդրադարձել են նաև մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ նախարարի մայրը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով. «Կխնդրեմ բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ չհրապարակել ու նման հարցեր չտալ»,- նշել է նախարարը:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
4214:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
203Երեկ, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
27120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
36020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
98419.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
41918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
87515.08.2026, 11:24