Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Կորոնավիրուսով վարակման 760 և մահվան 13 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 760 և մահվան 13 նոր դեպք
312
Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 11:04

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ը՝ առողջացած, 3627-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է»: