«Նա ականատես է եղել անմարդկային դաժանության»․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամավորագրված ապագա պլաստիկ միկրովիրաբույժը տեսել է մահվան սահամանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների։
Ամեն օր մարդկանց առողջացնելու և լիարժեք կյանք վերադարձնելու համար պայքարող «Սպիտակ բանակի» զինվորներն իրենց առաքելությունը շարունակեցին նաև պատերազմական պայմաններում: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Հարութ Խաչատրյանն Արցախյան պատերազմի ընթացքում մասնագիտական պարտքն իրականացրել է Գորիսի բժշկական կենտրոնում, որտեղ Արցախից տեղափոխում էին տարբեր աստիճանի վնասվածքներով վիրավորների: «Դիմել եմ հոկտեմբերի 1-ին, որպեսզի մեկնեմ ռազմաճակատ կամ ճակատին մոտ, և հոկտեմբերի 18-ին տեղափոխվել եմ Գորիս»,- նշում է ԵՊԲՀ սովորողն՝ ավելացնելով, որ չէր կարողանում համակերպվել իր՝ Երևանում գտնվելու հետ՝ իմանալով, որ իր ծննդավայր Սյունիքի քաղաքների ու գյուղերի մատույցներում մարտեր են ընթանում:
Ապագա պլաստիկ վիրաբույժը միշտ գիտակցել է, որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսել. ինչ-որ չափով հոգեպես պատրաստ է եղել, և կարծում է՝ կարողացել է անել այն, ինչի համար կամավորագրվել էր: «Մասնագիտական առումով պատրաստ էի այնքանով, որ սովորել եմ շատ պրոֆեսիոնալ մասնագետներից: Իմ՝ Գորիսում եղած օրերին, վիրահատել ենք 62 տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդի»,-ասում է Հարութ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ բժիշկը պետք է լինի մարդասեր և օգնի բժշկական օգնության կարիք ունեցող ցանկացած մարդու:
Նա ականատես է եղել անմարդկային դաժանության, հանդիպել մահվան սահամանագծին գտնվող, սակայն մահից չվախեցող զինվորների: «Ընկերոջս՝ անոթային վիրաբույժ Արման Հովհաննիսյանի հետ վիրահատել ենք Մանուկ անունով մի տղայի, որի վերքերին խաղաղ պայմաններում անգամ մոտ չէինք գնա: Նրա կյանքը փրկել ենք՝ դադարեցնելով խոշոր տրամաչափի անոթներց արյունահոսությունը: Այլ տարբերակ չունեինք, քանի որ, թեկուզ, շատ երիտասարդ և անփորձ, բայց ես հոսպիտալի միակ միկրովիրաբույժն էի, իսկ Արմանը՝ միակ անոթային վիրաբույժը»,- պատմում է օրդինատորը, որը, մասնագիտական կայացման ճանապարհին անցնելով նաև պատերազմի միջով, դադարել է զարմանալ:
«Այդ ընթացքն անպայմանորեն կունենա ազդեցություն իմ հետագա գործունեության վրա։ Զարմանալու կարողությունն անդարձելի կորցնելուն զուգահեռ, հասկացա, որ պետք է սովորենք ունենալ ինքնադննադատական վերլուծություն»,-շեշտում է ապագա պլաստիկ վիրաբույժը:
Հարութ Խաչատրյանը 7-8 տարեկանում գիտեր, որ ընտրելու է բժշկի մասնագիտությունը՝ չնայած նրան, որ ընտանիքում բժիշկներ չկան: «Պլաստիկ միկրովիրաբուժությունն ամենաբարդ և ամենահետաքրքիր մասնագիտություններից է: Ինձ գրավել է նրա բազմապրոֆիլ լինելը»,- եզրափակում է ԵՊԲՀ սովորողը, ում համար մասնագիտացման ընտրության հարցում կարևոր օրինակ են եղել նաև ավագ ավագ կոլեգաների անձնական և մասնագիտական որակները»։

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
66316.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
86313.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
100611.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
105709.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
104109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
122606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
127505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
300504.11.2026, 23:31